ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները 130 000 դոլար են վճարել նախկին պոռնոաստղ Ստեֆանի Քլիֆորդին, ով հայտնի է որպես Սթորմի Դենիելս, ԱՄՆ նախագահի հետ ենթադրյալ ֆիզիկական մտերմության մասին լռության համար: The Washington Post-ի հաղորդմամբ՝ Թրամփի և Քլիֆորդի միջև սեքսուալ շփումը տեղի է ունեցել արդեն Մելանյա Թրամփի հետ ամուսնացած ժամանակ:

38-ամյա Քլիֆորդը հաստատել է տեղեկությունը: Նրա խոսքով՝ ամեն ինչ տեղի է ունեցել 2006 թ. հուլիսին ԱՄՆ Տախո կղզում գոլֆի մրցաշարի ժամանակ՝ Թրամփների ամուսնությունից մեկ տարի անց: Այդ ժամանակ Մելանյան կազմվածքն է վերականգնելիս եղել նրանց որդու՝ Բերոնի ծնունդից հետո, ով մարտի վերջին է ծնվել:

2016 թ. Դոնալդ Թրամփի փաստաբան Մայքլ Քոենը Քլիֆորդին մեծ գումար է վճարել, որպեսզի նա լռի 2006 թ. այդ հանդիպման մասին: Փաստաբանը հերքում է այս տեղեկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել