«9-ամյա բրիտանացի Բեյլի Կուպերը մահացել է քաղցկեղից, քրոջ ծննդյան հաջորդ օրը: Բժիշկներն ասել են, որ նա չի ապրի մինչև այդ պահը, բայց տղան իրեն խոստացել էր սպասել»,- հայտնում է Daily Mail-ը:

Ավելի քան 1 տարի առաջ Կուպերին Հոջկինի լիմֆոմա են ախտորոշել: Տղան բուժում է ստացել, բայց բժիշկները վիճակի լավացման հույս չեն ունեցել, քանի որ հիվանդությունը հայտնաբերվել է զարգացման երրորդ աստիճանում:

Նրա մայրը՝ 28-ամյա Ռեյչելը, աղջիկ է ունեցել: Որդին աղջկան հոսփիսում է տեսել, ուր նրան տարել են դեկտեմբերի 22-ին: Նա երեխային գրկել է և խնդրել Միլլի անվանել:

Image result

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել