«Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ լոլիկի և մրգերի, հատկապես խնձորի կանոնավոր օգտագործումը բարենպաստ կերպով է ազդում թոքերի առողջության վրա։ Հետազոտությունը հրապարակվել է European Respiratory ամսագրում»,- հայտնում է Ջոն Հոփկինսի համալսարանը։

Մասնագետները հայտնաբերել են, որ նախկին ծխողների կողմից օրական միջինը ավելի քան 2 լոլիկ և 3 խնձոր ուտելը նպաստում է թոքերի գործառույթների ավելի դանդաղ նվազեցմանը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ դիետան կարող է օգնել վերականգնելու ծխելը թողած մարդկանց վնասված թոքերը։ Եթե մարդը նույնիսկ երբեք չի ծխել, մրգերով հարուստ սնուցումը կարող է դանդաղեցնել թոքերի ծերացման բնականոն գործընթացը։

Մասնագետները նշում են, որ թոքերի գործառույթները, որպես կանոն, սկսում են նվազել 30 տարեկանից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել