Yerkir.am-ը գրում է.

Վրաստանի Օզուրգետի քաղաքում անհայտ անձինք հարձակվել են հայ գործարարի վրա և խոշոր չափի գումար հափշտակել: Այս մասին տեղեկանում ենք «Նովոստի Գրուզիա»-ից:

Պարզվել է, որ տուժածը Հայաստանի քաղաքացի է՝ 31-ամյա Արթուր Սուքիասյանը, ով  Գուրիայի շրջանում մի քանի խանութ ունի:

Սուքիասյանի վրա հարձակվել են այսօր առավոտյան՝ շենքի շքամուտքում: 2 տղամարդ բութ առարկայով նրա գլխին են հարվածել, իսկ հետո նրա մոտից գողացել շուրջ 11 700 դոլար: Սուքիասյանի մոտ այդքան գումար է եղել, քանի որ նա պատրաստվել է Թիֆլիս գնալ՝ իր խանութների համար ապրանքներ գնելու:

Սուքիասյանը հիվանդանոցում է, և բժիշկները հավաստիացնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի առնչությամբ ենթադրյալ մեղավորներ դեռևս չկան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել