Դուք կզարմանաք, երբ իմանաք, թե որքան շատ կենցաղային իրեր են իրենց մեջ պոտենցիալ վտանգ թաքցնում։ Եվ հիմա մենք չենք խոսում ներկանյութերի և կոնսերվանտների մասին։ Խոսքը գնում է խոհանոցային պարագաների, մաքրող միջոցների և առօրյա օգտագործման իրերի մասին, որոնք մեզ շրջապատում են։ Պատրաստվեք ձերբազատվել առողջության համար պոտենցիալ վտանգ ներկայացնող այս 9 առարկաներից․

1. Ամանեղենի համար նախատեսված պլաստիկե կոնտեյներ

Մեր խոհանոցների շատ հաճախակի հյուրը։ Դրանց մեջ հարմար է պահել սնունդը և տանել աշխատանքի՝ ընդմիջում անելու համար։ Հաճախ այդպիսի կոնտեյներները պատրաստվում են էժանագին պոլիկարբոնատից։ Այն ներթափանցում է մեր օրգանիզմ և վնասում մեր ներքին օրգանները։ Նաև այդպիսի կոնտեյներում պահված սնունդը քիմիայով է բուրում։

2. Օդը թարմացնող միջոցներ

Չնայած որոշ արտադրողներ երդվում են, որ դրանց մեջ քիմիա չկա, պետք չէ նրանց հավատալ։ Որպեսզի հոտը երկար պահպանվի, օգտագործվում են բարդ քիմիական միացություններ։ Դրանք հայտնվում են մեր թոքերում, առաջ են բերում ալերգիա և շնչառության դժվարեցում։ Օդը թարմացնող միջոցներից օգտվելու փոխարեն ավելի լավ է ազատվեք տհաճ հոտի աղբյուրից։

3. Հակամանրէային օճառներ

Այս օճառները հանրաճանաչ դարձան միայն գովազդի շնորհիվ։ Այդպիսի օճառը ոչնչով լավը չէ սովորական կենցաղային օճառից։ Գիտնականները հետազոտության ընթացքում եկան այն եզրահանգման, որ հակամանրէային օճառների օգտագործումը կարող է բերել հորմոնների բալանսի խախտման։

4. Ատամի հին խոզանակ

Արդեն 1-2 ամսից օգտագործված ատամի խոզանակը դառնում է պոտենցիալ վտանգավոր։ Մազիկներն այլևս չեն կարող որակյալ մաքրել ատամները։ Նաև այդպիսի խոզանակը վեր է ածվում հիվանդածին մանրէների տնկարանի։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել