Մի կարևոր հանգամանք ևս` Ադրբեջանում ընտրական պրոցեսները սարերի ետևում չեն, և հատկապես այս փուլում, երբ վերջին 5 տարվա կտրվածքով Ադրբեջանում տնտեսական ցուցանիշներով հպարտանալու առանձնապես առիթներ չունեն, առավել քան երբևէ պետք է հիմնվեն «բանակի հաջողությունների» մասին պատմությունների վրա:

Առաջիկայում ոչ միայն խրոխտ հայտարարությունների թիվը կաճի, այլ չեն բացառվում նաև սադրանքներ առաջնագծում, որոնք մոնտաժված ռոլիկների ձևով կնետվեն համացանց: Առաջնագծում ադրբեջանցի դիպուկահարների ակտիվությունը նաև այս հանգամանքով է պայմանավորված:

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել