Միացյալ Նահանգները միջուկային համաձայնությունից հետո առաջին անգամ պատժամիջոց է սահմանել Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Լարիջանիի նկատմամբ: Իրանի խորհրդարանի նախագահի եղբոր հետ միասին այսօր ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ԻԻՀ 14 պաշտոնյայի և կազմակերպության նկատմամբ ևս պատժամիջոցներ է սահմանել, որոնց թվում են ԻՀՊԿ կիբերպաշտպանության կազմակերպությունը, Իրանի ինքնաթիռաշինական արդյունաբերության մի շարք կազմակերպություններ և այլ անձինք ու ընկերություններ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել