Բոլորն ունեն տարօրինակություններ: Դրանք մարդուն դարձնում են ինքնատիպ: Ներկայացնում ենք հորոսկոպի նշանների տարօրինակությունները:

Խոյ

Նրանք ատում են փակ տարածությունները: Սիրում են արագությունը: Ծիծաղում են շատ հնչեղ և վարակիչ:

Ցուլ

Նրանք միշտ մանր դրամ են պահում: Պաշտում են օծանելիքը: Սիրում են ծաղիկներ և լինել ուշադրության կենտրոնում:

Երկվորյակներ

Խոսելիս շատ ժեստեր են անում: Նրանց կյաքի մի մասը սմարթֆոնի մեջ է գտնվում: Լավ ինքնազգացողության համար նրանց պետք է մաքուր օդ: Երազում են մենակ ճանապարհորդելու մասին:

Խեցգետին

Չեն սիրում բաժանվել մանկության սիրած խաղալիքներից: Չեն սիրում աղբարկղը գցել հին, անպետք իրերը: Գնումները նրանց համար տոնի պես բան են:

Առյուծ

Խաղում են մազերի հետ զրույցի ժամանակ: Սիրում են թանկարժեք մետաղներից զարդեր: Միշտ ունեն փոքրիկ հայելի:

Կույս

Ծայրահեղ կերպով կոկիկ են: Տնից դուրս չեն գալիս, մինչև լոգանք չընդունեն: Հաճախ կրծոտում են շրթունքները:

Կշեռք

Միշտ մի բան կգնեն, եթե անգամ դրա կարիքը չկա: Սիրում են հայտնի բրենդներ: Սիրում են նվերներ անել:

 Կարիճ

Բրենդների սիրահար են: Պաշտում են ժանեկազարդ իրերը: Կին կարիճների համար գլխավորը շրթներկն է: 

Աղեղնավոր

Չեն սիրում գործնական ոճը: Սիրում են սպորտի վտանգավոր տարբերակները: Գույների մեջ նախընտրում են մանուշակագույնը և կապույտը:

Այծեղջյուր

Սիրում են ժամացույց կրել: Հաճախակի փոխում են օծանելիքը: Նախընտրում են այցելել նույն վայրերը: Իրենց հետ միշտ ունեն տետր:

Ջրհոս

Սիրում են ադամանդներ: Եվ կարևոր չէ, որ գումարը կարող է չհերիքել: Նրանց համար ակնոցը բարձրաճաշակության նշան է: Չեն սիրում մթությունը: Չեն սիրում կտրվել իրենց սմարթֆոնից:

Ձկներ

Սիրում են ոճային կոշիկներ: Ունեն արագ քայլվածք: Հաճախ նստում են խաչված ոտքերով: Առօրյայի կարևոր մաս են համարում թեյն ու սուրճը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել