operativ.am-ը գրում է

Հունվարի 12-ին, ժամը 21:55-ին ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ2 ավտոճանապարհի Գորիս-Կապան հատվածի 7-րդ կմ-ին «ՌԵՆՈ» մակնիշի 92 A9 3510 պետհամարանիշի (վարորդ՝ Իրանի իսլամական հանրապետության քաղաքացի՝ ծնված 1966 թ. Ի. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ գլորվել հարակից ձորը մոտ 20-25 մետր:

Մինչ հրշեջ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 22:22-ին ավտոմեքենան հանձնել են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել