Հարաբերություններն ինքնին հեշտ չեն, սակայն լինում են դեպքեր, երբ դրանք կարող են նաև վտանգավոր լինել: Կան մարդիկ, ում հետ կարելի է շփվել, ընկերներ լինել, աշխատել, բայց ունենալ հարաբերություններ՝ երբեք:

Հոգեկան խախտումներով մարդիկ

Հոգեկան խանգարումով համարել մարդուն, ով տաքարյուն է և մի անգամ զայրացած ժամանակ դուրս է եկել ափերից, անմիտ է: Հոգեկան խանգարումներն ավելի խորը բնութագրություն ունեն: Իհարկե, միանգամից դժվար է հասկանալ, որ ձեզ դուր եկած անձը կարող է խախտում ունենալ: Կասկածներ կարող են առաջացնել նրա անթերի պահվածքն ամեն ինչում: Նա միշտ կարող է խոսել ցանկացած թեմայով, միշտ ձեր կողմից է, շատ կրթված, գրագետ և բարի է երևում ամեն հարցում: Ամեն կերպ ցանկանում է թաքցնել, որ իր ներսում կարող է որևէ բացասական բան լինել: Իհարկե, ծանոթության ժամանակ բոլորն են փորձում առաջին հերթին լավ կողմերը ցույց տալ, բայց հոգեկան խանգարումներով մարդիկ լրիվ անթերի են թվում: Բայց եթե լինեք ուշադիր, նրանք թույլ կապ ունեն հարազատների հետ և չունեն ընկերներ: Իրոք անթերի մարդը չի կարող լինել այդքան մենակ և չանհանգստանալ հարազատների մասին: Եվ որքան էլ նա լավը թվա, հարազատների հանդեպ հոգատարության պակասը, ընկերների հետ շփման բացակայությունը բնորոշ չեն իրոք լավ և նվիրված մարդուն:

Ստախոս և մանիպուլյատոր

Նրանք միշտ կարողանում են անթերի կերպով իրենց թույլ տված սխալն արդարացնել և շրջել ձեզ վրա: Սա ևս հիմնականում բնորոշ է հոգեկան խանգարումներով մարդկանց, ովքեր ատում են սխալ դուրս գալ և չունեն մեղքի զգացում ու հակված են ստի: Նման մարդու հետ հարաբերությունների ժամանակ կյանքը սկսում է թվալ անթերի, բայց միևնույն ժամանակ ինչ-որ բան այն չէ: Իսկ թե ինչն այն չէ, անհնար է լինում հասկանալ: Այսպիսի մարդիկ հոգեբանական բռնության հակումներ են դրսևորում:

Ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածություն

Որևէ կախվածություն ունեցող մարդկանց հետ հարաբերություններ սկսել ընդհանրապես խորհուրդ չի տրվում: Նրանք ի վիճակի չեն խելամիտ քայլեր անելու և սթափ մտածելու: Նրանք շատ հաճախ իրենք չեն կարողանում հասկանալ, թե ինչ են զգում, ինչ պետք է անել, որ քայլն է խելամիտ: Նման մարդկանց հետ հարաբերությունները կա՛մ երկար չեն տևում, կա՛մ ինքներդ սկսում եք կախվածություն ձեռք բերել այդ միջոցներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել