Tert.am-ը գրում է.

Չէի ցանկանա կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը գնահատել դատապարտված անձանց քանակով,  թերևս դա  արդյունավետության  գնահատման ամենավերջին  ցուցիչներից մեկն է: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ նկատելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը միշտ ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում: ԱԺ փոխխոսնակը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե եվրոպացիները դժգոհ են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից: Նրա խոսքով, եթե միջազգային փաստաթղթերում, այդ թվում երկկողմ համաձայնագրերում կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձ կա, չի նշանակում, որ նախորդող բոլոր քայլերի ընթացքում պայքարը ձախողել է կամ հաջողություններ չեն արձանագրվել։

- ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո շատ է շրջանառվում այն տեսակետը, որ եվրոպացիները դժգոհ են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից: 

- Կոռուպցիայի դեմ պայքարը շարունակական  գործընթաց է: Ցավոք, դա երևույթ է, որը անհնար է իսպառ վերացնել: Դրա վկայություն են բազմաթիվ միջազգային իրավական փաստաթղթերը, որոնք անընդհատ անդրադառնում են այս խնդիրին, առաջարկում են լուծման նոր ուղիներ, փոփոխվում են անգամ կոնվենցիոնալ կարգավորումները: Եվ միջազգային փաստաթղթերում, այդ թվում՝ երկկողմ համաձայնագրերում կոռուպցիայի դեմ պայքարին անդրադարձը, չի նշանակում, որ նախորդող բոլոր քայլերի ընթացքում պայքարը ձախողել է կամ հաջողություններ չեն արձանագրվել կամ այս դեպքում, որ եվրոպացիները դժգոհ են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարից: Համաձայնագրում  դրսևորվում է կողմերի կամքը շարունակել համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

- Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ՀՀ-ն կոնկրետ ի՞նչ պարտավորություններ է ստանձնել:

- Համաձայնագրի շրջանակում կողմերը  պարտավորություն են ստանձնել համագործակցել  կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության իրականացման ոլորտների հաստատությունների արդյունավետ գործունեության համար: Բացի դրանից, կողմերը պարտավորություն են ստանձնել արդյունավետորեն ներդնելու համապատասխան միջազգային ստանդարտները, մասնավորապես այն ստանդարտները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 2000 թվականի Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայում եւ դրա երեք արձանագրություններում:  Բացի դրանից կողմերը  դրանից համագործակցություն է նախատեսվում Կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի 2003 թվականի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՕ) և ՏՀԶԿ-ի առաջարկություններին համապատասխան, գույքի հայտարարագրման ոլորտում թափանցիկության ապահովման, խախտումների մասին տեղեկացնող անձանց պաշտպանության և իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել