Panorama.am-ը գրում է.

Նախորդ տարի հայ հնագետները 39 արշավախումբ են կազմակերպվել՝ Հայաստանի տարբեր մարզերում և հուշարձաններում պեղումներ կազմակերպելու համար: Դրանցից 16-ը՝ այլ երկրի գիտական կենտրոնների հետ ստեղծված համատեղ խմբեր են եղել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նա հայտնեց, որ Լեռնագոգ 1 հնավայրի պեղումների արդյունքում առաջին անգամ այս տարածաշրջանում գտել են ստացիոնար բնակատեղի, որի ստորին շերտերը թվագրվում են Ք. Ա. 8-րդ հազարամյակի վերջ, 7-րդ հազարամյակի սկզբով, սակայն Հայաստանի տարածքի բնակատեղիների հնագույն շերտերը ք.ա. 6-րդ հազարամյակի են:

Ավետիսյանի խոսքով՝ հերթը մշակույթի նախարարությանն է, ով պետք է իրականացնի հուշարձանների ցուցակագրման ու պահպանության խնդիրը: Նա նշեց, որ նախորդ տարի Հյուսիս-Հարավ ճանապարհի տակ մնացող հուշարձաններն են պեղել: «Մաստարայի հարևանությամբ մի քանի օբյեկտներ ենք պեղել՝ կարասների մեջ, վաղ բրոնզեդարյան բնակատեղի է, տարածքն անտիկ շրջանում օգտագործել են որպես գերեզմանոց: Այդ կարասներից յուրաքանչյուրի մեջ թաղում կա:

Հարևանությամբ կառույց կա, այդտեղ նաև դամբարաններ են պեղել, դրանք ճանապարհի եզրին էին, չպեղելու դեպքում կմնային ճանապարհի տակ»,- ասաց նա: Ավետիսյանը տեղեկացրեց, որ մինչև դեկտեմբերի 10-ը պեղումներ են արել, ճանապարհը մաքրել են, որևէ հուշարձան չի մնացել ճանապարհի տակ:

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանը նշեց, որ դեռ 2015 թ. հետախուզական աշխատանքներ էին կատարում, Լեռնագոգի այդ տարածքում գտել էին 10-րդ հազարամյակի մարդու սարքած գործիքները, որոնք հայտնի են մեր տարածաշրջանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել