Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանի ավագ քույրը՝ 38-ամյա Քորթնի Քարդաշյանը, ցնցել է երկրպագուներին թեժ լուսանկարով, որտեղ նա պատկերված է լիովին մերկ։ Նա լուսանկարը հրապարակել է իր անձնական միկրոբլոգում։

Լուսանկարում Քորթնին նստած է դեպի լուսանկարիչը կողային դիրքով՝ արևադարձային բուսականության ֆոնին։

Image result for kourtney kardashian

«Ֆիթնեսի շաբաթ»,- լուսանկարը մակագրել է հեռուստաաստղը։

Բաժանորդները հիացմունք են արտահայտել նրա մարմնի գեղեցկության հետ կապված, ոմանք համեմատել են նրան քրոջ հետ։ Հիշեցնենք, որ Քորթնին դաստիարակում է 3 երեխաների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել