Armtimes.com-ը գրում է.

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի երիտասարդ արդեն նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, խոսել է իր ու նախկին ամուսնու ինտիմ հարաբերությունների մասին: Նրա հարցազրույցը հրապարակել է dni.ru-ն: Վիտալինան ընդգծել է, որ դերասանից առաջ իր կյանքում ոչ մի այլ տղամարդ չի եղել:

«Այնպես է ստացվել, որ Արմեն Բորիսովիչը ոչ մի այլ տղամարդու շանսեր չէր թողել: Ես նույնիսկ դպրոցական տարիքում ընկեր չեմ ունեցել, ինչը սովորական է այդ տարիքի աղջնակների համար»,- ասել է նա:

Վիտալինան պատմել է նաեւ իրենց առաջին գիշերվա մասին: Նրանք ժամադրվել են վրացական ռեստորանում, հետո գնացել են դերասանի բնակարան: Վիտալինան խոստովանում է, որ գիտակցել է, որ ամուսնացած տղամարդու է սիրահարվել, որ դա կարող էր իրենց առաջին ու վերջին հանդիպումը լինել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել