Խոսենք ևս մի խայտառակության մասին, որից ձերբազատվել պարտավոր ենք օր առաջ՝ առանց կանոնների մարտերին (MMA) մանկահասակ երեխաների մասնակցությունից Հայաստանում։

Մոլդովացի մի ընկեր ունեմ՝ Владислав Нестеров-ը։ Սրանից մի երկու օր առաջ այս տեսանյութն ուղարկեց ու հարցնում է՝ եղբայր, ձեր մոտ նման բաները նորմա՞լ են, թե՞ ձեզ մոտ էլ են սա ընկալում որպես կադիրովական Չեչնիային հարիր վայրենություն։

Իրոք մտահոգիչ բան է հարցնում։ Ես շիվարեցի, երբ նայեցի տեսանյութը․ ուրեմն՝ 6 ու 7 տարեկան երկու երեխա առանց որևէ սաղավարտի իրար հետ ֆուլ կոնտակտ կռիվ են անում՝ հարվածներով, խեղդող ու ցավային հնարքներով, ու կողքից մոջահեդները ոգևորված քաջալերում են նրանց․․․

Երեխաները պետք է զբաղվեն սպորտով, նույնիսկ՝ մարտարվեստներով, բայց կան սահմանված կանոններ ու նորմեր։ Օրինակ՝ բռնցքամարտում մինչև պրոֆեսիոնալ ռինգ դուրս գալը բռնցքամարտիկները կրում են հարվածները մեղմող սաղավարտներ։ Կարատեում ու այլ կոնտակտային մարտաձևերում չի թույլատրվում ֆուլ կոնտակտ սպարինգ մինչև որոշակի տարիք։ Ցանկացած կայացած մարտարվեստում կան որոշակի տարիքային սահմանափակումներ, թե երբվանից է թույլատրվում մասնակի ու ֆուլ կոնտակտ սպարինգ։ Ու ՈՉ ՄԻ տեղ, բացի ММА-ատիպ վայրենություններից, չի թույլատրվում 6-7 տարեկան երեխաների նման մասնակցություն։

Քանի իմաստուն ու խիստ բարձր ինտելեկտուալ ցենզով «սպարցմենները» չեն հոշոտել ինձ, ասեմ, որ դա պատահական չէ ու քմահաճույքի հարց չէ։ 6-7 տարեկան երեխայի մոտ ո՛չ կմախքն է լիարժեք ձևավորված, ո՛չ օրգանիզմը, ու ամեն հարված, որ նա ստանում է, մանավանդ գլխի շրջանում, անգամներով ավելի վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ, քան մեծահասակների պարագայում։

Այստեղ հարցն այն չէ, որ ծնողները ոչ մի դեպքում թույլ չպետք է տան իրենց երեխաներին այսպիսի սպորտաձևերի մասնակցել։ Այստեղ հարցը այն է, որ պատկան մարմինները պետք է ուսումնասիրեն ու համընդհանուր նորմեր սահմանեն գոնե մանկահասակ երեխաների մասով, թե չէ սենց վայրենություն իրոք մենակ չեչեն-մեչենների մոտ կհանդիպես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել