Դու մենակ չես քնում: Խոսքը փոշու տիզ-սապրոֆիտների մասին է, որոնք միլիարդներով ապրում են նույնիսկ բարվոք և մաքուր տներում: 

Փոշու տզեր

Դրանք սնվում են մեր մաշկի մեռած մասնիկներով: Դրանց չափը 0,1-0,5 մմ է, անզեն աչքով չեն երևում:

Փոշու տզերն ապրում են 10-10 000 հատ 1 գ փոշու համար: Յուրաքանչյուր առանձնյակ ապրում է միջինում 4 ամիս, այդ ընթացքում տզի էգը մինչև 300 ձու է դնում: Իսկ ներքնակի մեջ իդեալական պայմաններ են ստեղծված տզերի կյանքի համար:

Ինչպես իմանալ, որ տանը տիզ-սապրոֆիտներ կան, կներկայացնեք ստորև․

Նախ պետք է ուշադրություն դարձնել ալերգիայի առաջին նշաններին: Դրանցից են՝

  1. Շուրջամյա հարբուխ
  2. Հաճախակի փռշտոց
  3. Հազ
  4. Դժվարացած շնչառություն
  5. Արցունքահոսություն
  6. Այտուցվածություն

Եթե այս նշաններն անհանգստացնում են առանց ակնհայտ պատճառի (հատկապես առավոտյան), ժամանակն է պայքարելու անտեսանելի հրեշների դեմ: Փոշու տզերից ամբողջովին ազատվել գործնականում հնարավոր չէ, բայց դրանց թիվը մինչև անվնաս քանակի կրճատելն իրատեսական է:

Տանը տզերի թիվը կրճատելու համար պետք է պարբերաբար լվալ հատակը, սրբել փոշին, փոշեկուլով մաքրել գորգերը և ներքնակները, չտաքացնել ննջասենյակի օդը, նվազեցնել տան խոնավությունը և օդն իոնիզացնել: Առանձնակի ուշադրություն պետք է դարձնել ներքնակը մաքրելուն:

Ինչպես ներքնակը մաքրել փոշու տզերից

Անհրաժեշտ կլինի՝

  • 2 բաժակ քացախ
  • Կերակրի սոդա
  • Փափուկ խոզանակ
  • Փոշեկուլ

Օգտագործումը՝

1. Քացախը լցրու ցողացիրով շշի մեջ: Այն ցանիր ներքնակի վրա և զգուշությամբ մաքրիր խոզանակով: Քացախը կչեզոքացնի փոշու տզի արտադրած ալերգենները, օգնում է ոչնչացնել սալմոնելայի և աղիքային ցուպիկի բակտերիաները:

2. Հենց ներքնակը չորանա, կերակրի սոդան ցանիր ներքնակի ամբողջ մակերեսին և սպասիր 30 րոպե: Հետո ամբողջ սոդան մաքրիր փոշեկուլով: Փոշին ոչ միայն վերացնում է տհաճ հոտերը, այլև վերացնում է տզերը:

3. Պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել