Ներկայացնում ենք հրաշալի ուտեստ՝ բազմաշերտ պիցցա-տորթ:

Բաղադրիչներ՝

  • Ցորենի ալյուր՝ 600 գ
  • Ձու՝ 1 հատ
  • Խմորիչ՝ 1,5 թ/գ
  • Ջուր՝ 250 մլ
  • Ձիթապտղի յուղ՝ 60 մլ
  • Պինդ պանիր՝ 300 գ
  • Շամպինյոն՝ 400 գ
  • Սալյամի՝ 400 գ
  • Վետչինա՝ 300 գ
  • Աղ՝ ըստ ճաշակի
  • Սև աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի
  • Չոր ռեհան՝ 1 ճ/գ
  • Շաքարավազ՝ 1 թ/գ
  • Տոմատով սոուս՝ 100 գ

Պատրաստումը՝

1. Խառնեք չոր խմորիչը և ալյուրը, տաք ջուր ավելացրեք, շաքարավազ, մեկ պտղունց աղ, ձու, ձիթապտղի յուղ: Խմոր արեք, ծածկեք սրբիչով և թողեք 30 րոպե:

  

2. Խմորը 6 մասի բաժանեք: Մի կտորը մի կողմ դրեք, մյուսները բացեք մոտ 20-25 սմ-անոց շերտերի: Կամ արեք, ինչպես նկարում․ շրջանակներ կտրեք:

3. Մինչև 180 աստիճան տաքացած ջեռոցում 5-7 րոպե եփեք շերտերը: Խմորի մնացած մասը բացեք ջեռոցի ձևամանի բարձրության չափով: Այն դրեք ձևամանի ներսի մասում: Ձևամանի վրա նախապես պերգամենտ դրեք:

4. Երշիկը կլոր կտրեք, պանիրը քերեք, սունկը կտրեք շերտերով:

5. Ձևամանի հատակին դրեք առաջին շերտը, վրան սոուս քսեք, պղպեղ և աղ արեք, ռեհան: Վրան դրեք միջուկի մասերը: Երկրորդ շերտը դրեք, նույնը կրկնեք, մինչև խմորի շերտերը վերջանան: Կողքի խմորով ծածկեք վրայի շերտի ծայրերը:

6. Պիցցա-տորթը դրեք ջեռոցը 20 րոպեով 180 աստիճանի տակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել