«Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում է հոր՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի շնորհիվ, քաղաքապետարանի բյուջեն համալրելու և հարկահավաքության նոր մեթոդ է մտածել: Երբ քաղաքում որևէ մարդ է մահանում, և հանգուցյալի հարազատները գնում են քաղաքապետարա­նի համապատասխան բաժին գերեզմանատեղ ստանալու համար, նրանցից պա­հանջում են, որ վճարեն քաղաքապետարանի առաջ ունեցած հանգուցյալի հարկային պարտավորությունները՝ հողի հարկը և գույքահարկը: «Բայց այդ մարդը մահացել է, ինչպես վճարի»,- հա­րազատների հարցին պատասխանում են. «Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը կվճարի, այն ժամանակ էլ կթաղվի»: Մանվել Գրիգորյանի կրտսեր որդին էլ զբաղված է թաղման գործը կազմակերպելով, քանի որ նրան է պատկանում քաղաքային դիահերձարանը, թաղման բյուրոն իր բոլոր ծառայություններով՝ սկսած դագաղից մինչև սգո սրահ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել