operativ.am-ը գրում է

Հինգ կին մեղադրել են ամերիկացի դերասա Ջեյմս Ֆրանկոյին սեռական շահագործման մեջ, հայտնում է Los Angeles Times-ը:

Նրանցից 4-ը դերասանի կինոդպրոցի նախկին ուսանողուհիներ են: Աղջիկներից մեկը հայտնել է, որ Ֆրանկոն եղել է իր մենթորը: 33-ամյա Հիլարի Դյուսոմը պատմել է, որ մերկապարի ակումբում նկարահանումների ժամանակ, երբ աղջիկները ստիպված էին ներքնազգեստով գանդես գալ, Ֆրանկոն մոտեցել է կանանց և հարցրել «Դե՞, ո՞վ է ուզում հանել վերնաշապիկը»:

Ուսանողուհին ասում է, որ գիտի՝ նա իր մասնագիտական հմտությունների համար չի արժանացել դերի, այլ նրա, որ մեծ կուրծք ունի: 

Քեթի Ռայանը հայնտել է, որ Ֆրանկոն համոզում էր աղջիկներին, որ նրանց դեր կտան միայն հանվելու կամ սեռակն կապի մեջ մտնելու դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել