Operativ.am -ը գրում 

«Euro NCAP»-ի փորձագետները կազմել են 2017 թվականի ամենաանվտանգ մեքենաների ցանկը: Արդյունքները հրապարակվել են ընկերության պորտալում: Այս մասին գրում է Life.ru-ն:

Ամենաանվտանգ ավտոմեքենա է ճանաչվել «Volkswagen Arteon»-ը‚ որի ընդհանուր անվտանգությունը գնահատվում է ավելի քան 90 տոկոս:

«Մեծ քրոսովերներ» կատեգորիայում հաղթական դիրքում է «Volvo XC60»-ը‚ իսկ «ամենանվտանգ հարմարավետ քրոսովեր» կատեգորիայում առաջնային դիրքում է հայտնվել «Volkswagen T-Roc»-ը:

Փորձագետները նաև նշել են «Volkswagen Polo» և «Opel Crossland X» մեքենաների անվտանգությունը‚ որոնք առաջին հորիզոնականներում են հայտնվել: Ցանկում ընդգրկվել են ավելի քան 70 մոդելներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել