Ամենավատը այն է, որ մենք ամեն ինչի նկատմամբ իմունիտետ ենք ձեռք բերել

Որքան էլ ծիծաղենք, «խնդանք», «ղժժանք, բայց աբսուրդն այլ կերպ չի լինում, եթե ոչ այսպես. Դանիայում ՀՀ դեսպանի հայցը, (ում նշանակում է ՀՀ նախագահը), ընդդեմ ՀՀ- ի ՄԻԵԴ-ը բավարարել է և ՀՀ ինչ-որ գումար պետք է մուծի սույն պաշտոնյային։

Իհարկե ես լավ տեղյակ եմ, որ այստեղ կա ժամանակագրության հարց, բայց պետք է արձանագրել, որ փաստորեն Ա.Արզումանյանը դատի է տվել «Ս.Սարգսյանի Հայաստանը», ապա մի քանի տարի հետո, ում դատի էր տվել հենց նրա կողմից էլ նշանակվել է այդ ՀՀ- ի կառ. համակարգի, քաղ. իշխանության ներկայացուցիչը երրորդ երկրում...

Մյուս դեպքի մասով. աբսուևդ է, երբ անպատժելի ու արտոնյալ երիտասարդների արկածների արդյունքում ձևավորած իրավիճակում ՀՀ պետ. կառավարման ուժային սեգմենտի երկու կարևոր օղակ՝ Ոստիկանությունն ու ՀՔԾ-ը հրապարակային հարթակներում բանավեճային ֆորմատում հայտարարություններով են փոխանակվում՝ իրենց իսկ հեղինակության ու գործունեության նկատմամբ հանրային՝ առանց այն էլ ցածր վստահության մակարդակն էլ ավելի իջեցնելով։

Իհարկե, երկու դեպքերի պատճառներին կարելի է մանրամասն անդրադառնալ՝ նշելով այն պայմանների ողջ ամբողջությունը, որ հանգեցրել է նման իրողությունների, սակայն այստեղ ավելի մտահոգիչ է այլ բան. այս անորմալ իրավիճակը մեզ համար արդեն վաղուց դարձել է շատ նորմալ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել