Կարծում եմ՝ պետք է ֆիքսել, որ պատմականորեն «առաջինը քրիստոնեություն ընդունելու» թեզը փաստարկ չէ, որ հաստատում է առավել քրիստոնյա լինելու հանգամանքը: Դա միայն մեզ ներկայացվող պատմական փաստ է:

Հավանաբար մեր հոգևոր դասը պետք է ֆիքսի այս պարզ իրողությունը, իսկ նրա ներկայացուցիչները նոր, առավել մրցունակ և կիրառելի փաստարկներ գտնեն ու կիրառեն իրենց հոգևոր հետևորդների հավատքի ու արժեքաբանության հարցում աջակից լինելու տեսանկյունից: 
Վերջապես եկեղեցին պետք է արձանագրի, որ իր դերի ու նշանակության չկորստի համար պետք է փոխվի ու իր սոցիալական գործիքակազմում զգույշ ու շատ հասցեական բարեփոխումներ գործարկի, իր շարքերը զտի, գործունեության ձևերը փոփոխի:

Եվ ամենակարևորը՝ բարոյագիտություն ու հումանիզմ քարոզողն առաջինը ինքն իր կենցաղավարմամբ, իր հանրային ու խմբային վարքով դրա կրողը պետք է լինի, հակառակ դեպքում ուղղակի կձախողի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել