Panorama.am-ը գրում է.

Չինաստանի ամենահարուստ կինը՝  Յան Հուեյյանը, որը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով, 2018 թվականի առաջին օրերին աշխատել է 2 մլրդ դոլար: Այս մասին գրում է Լենտա.ռու-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին:

Այսպիսով, Country Garden Holdings Co ընկերության ղեկավար, 36-ամյա Յան Հուեյյանի կարողությունը հունվարի 5-ին հասել է 25,6 մլրդ դոլար, իսկ հունվարի 9-ին՝  28 մլրդ-ի: Արդյունքում, կինն ընդգրկվել է Չինաստանի ամենահարուստ մարդկանց  հնգյակում և ըստ Bloomberg-ի՝ միլիարդատերերի վարկանիշում զբաղեցրել է 29-րդ տեղը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել