«Լաս Վեգասում անցկացվող սպառողական էլեկտրոնիկայի CES ցուցահանդեսում Samsung Electronics-ի բջջային ստորաբաժանման ղեկավար Դոնգ Ջին Կոն հայտնել է Galaxy S9 սմարթֆոնի շնորհանդեսի ամսաթվի մասին։ Նրա խոսքով՝ նորույթի շնորհանդեսը կկայանա Բարսելոնայում՝ փետրվարի վերջին կայանալիք Mobile World Congress 2018 միջոցառման ժամանակ»,- հայտնում է ZDNet պարբերականը։

Բջջային ստորաբաժանման ղեկավարը նաև հայտնել է, որ 2019 թվականին Samsung-ը մտադիր է թողարկել ծալովի սմարթֆոն։ Բացի այդ՝ ընթացիկ տարում կթողարկվի Bixby 2.0 վիրտուալ օգնականի նոր տարբերակը, որով կհանդերձվեն հարավկորեական կորպորացիայի բոլոր սարքերը մինչ 2020 թվականը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել