Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Հեմիլթոնի քաղաքապետարանում ելույթի ժամանակ աջակցություն է հայտնել աբորտի դիմելու կանանց իրավունքին և հայտարարել, որ երկրի իշխանությունները կշարունակեն պաշտպանել այդ իրավունքը։

Թրյուդոյի խոսքով՝ սերունդների ընթացքում կանայք պայքարել են իրենց մարմինը վերահսկելու իրավունքի համար։ «Իրավունքների և ազատությունների պաշտպանությունն իմ ներքին միջուկն է, դա այն միջուկն է, ինչ հանդիսանում է Կանադան»,- ասել է վարչապետը։

Թրյուդոն նաև հավելել է, որ կտրականապես դեմ է կանանց իրավունքների սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել