Չինաստանի ամենահարուստ կինը՝ Յան Հույանը, մեկ շաբաթում աշխատել է 6.1 մլրդ դոլար։ Նա հանդիսանում է Country Garden Holdings Co ընկերության ղեկավար, որը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով։ Bloomberg Billionaires –ի տվյալներով՝ ընկերության շահույթը 2018-ի սկզբից կազմել է 29.7 մլրդ դոլար։

Յանի կարողությունը կարող է առաջիկայում հասնել 106 մլրդ դոլարի։

Վերջին տարիներին Չինաստանի անշարժ գույքի ոլորտում դիտվում է կտրուկ աճ։ Բնակարանների առք ու վաճառքով զբաղվող ընկերությունները նկատելիորեն մեծացրել են իրենց շահույթը։

Country Garden-ի բաժնետոմսերի արժեքը 2018 թվականին 24 տոկոսով աճել է։

36-ամյա Յան Հույանը հանդիսանում է Չինաստանի ամենաերիտասարդ միլիարդատերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել