PornHub և xHamster պոռնոկայքերը վիճակագրություն են հրապարակել, որի համաձայն՝ կանանց կողմից պոռնոտեսանյութերի պահանջարկը 2017 թվականին աճել է 359 տոկոսով:

2017 թվականին պոռնոկայքերի այցելուները 359%-ով ավելի շատ են սեղմել Porn for Women հարցման կոճակը: Ավելին՝ հենց այս հարցումն է եղել ամենաշատը: Միջինում 2017 թվականին պոռնոկայքերի կանանց լսարանը աճել է 2.4 տոկոսով, իսկ ամենամեծ աճ է գրանցել ՀԱՀ-ում՝ 23 տոկոս: Բացի այդ՝ 11 տոկոսով աճել է պոռնոկայքերի կանանց լսարանը Սաուդյան Արաբիայում:

Որոշ երկրներ, սակայն, հակառակ արդյունքն են ցույց տվել: Չինաստանում, օրինակ, պոռնոկայքեր մտնող կանանց թիվը կրճատվել է 28 տոկոսով: Բացի այդ՝ պարզվել է, որ կանանց 80%-ը նախընտրում է պոռնո կայքեր մտնել ոչ թե համակարգչից, այլ՝ սմարթֆոնից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել