Տրանսպորտի և կապի նախարարությունը արձագանեց իմ մտահոգությանը, շնորհակալ եմ :)
Ստացա իմ մտահոգությունների պատասխանը. 
Հարգելի Զար Դիլանյան. 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ խնդիրը կարգավորելու նպատակով նշված ուղղությամբ կիրականացվեն ուղևորահոսքերի համապատասխան ուսումնասիրություններ, անհրաժեշտության դեպքում՝ երթուղիներում կավելացվի տրանսպորտային միջոցների քանակը, ինչպես նաև կկրճատվի երթի իրականացման տևողությունը:
Տեղեկացնենք, որ Երևան-Արարատ և հակառակ ուղղությունը երթուղին սպասարկվում են «Երևան-Արարատ-Երևան» թիվ 453 ավտոբուսային և «Երևան-Արարատ-Երևան» թիվ 454 միկրոավտոբուսային կանոնավոր երթուղիներով: Թիվ 453 ավտոբուսային երթուղում շահագործվում է 2008 թվականի արտադրության «ՊԱԶ» մակնիշի թվով 8 ավտոբուս, որոնք օրական կատարում են 30 երթ, շահագործման տևողությունը կազմում է 50 րոպե, իսկ երթի տևողությունը՝ 90 րոպե։ Թիվ 454 միկրոավտոբուսային երթուղում՝ 2011 թվականի արտադրության «CDL» մակնիշի թվով 4 միկրոավտոբուսներ են, որոնք օրական կատարում են 24 երթ, աշխատում են 50 րոպե ինտերվալով, երթի տևողությունը կազմում է 70 րոպե։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել