Հունվարի 11-ին, ժամը 07:14-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 139-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1964 թ. ծնված Ս. Լ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը մոտ 15 մ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայի մեջ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևորը (1946 թ. ծնված Գ. Ս.) տեղի ուժերով հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է Վայք քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր կայուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել