Քրեագետ Սերգեյ Գալոյանը պատմել է օրերս մահացած ամենատարեց օրենքով գողերից մեկի՝ Ռաֆիկ Խոյեցյանի (Խոյ) մասին հետաքրքիր մանրամասներ: Պարզվում է, որ Խոյը անգամ վերջերս ազատազրկված է եղել գողության համար, իսկ օենքով գողի տիտղոսը ստացել է ազատազրկում կրելիս: Նա արյունոտ գործերի մեջ խառնված չի եղել, այլ հիմնականում զբաղվել է գողություններով: Թեև մոտ չի եղել, բայց ծանոթ է եղել Սվո Ռաֆի հետ: 
Խոյը մահացել է քաղցկեղից ապրիլի 23-ին, բայց մեռնելուց առաջ նա «թոշակի» էր անցել, իսկ գործերը հիմա վարում է նրա որդին՝ Ռաֆայելը: Ակնկալվում է, որ նրա թաղման կապակցությամբ Հայաստան կժամանեն բազմաթիվ քրեական հեղինակություններ՝ նախկին ԽՍՀՄ տարբեր ծայրերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել