Սա Հեյլին է, ով որոշեց կոտրել կարծրատիպերը և օրինակ դառնալ խնդիրներով մաշկ ունեցող աղջիկների համար:

Նա ունի մաշկի բորբոքման խնդիր դեռ դեռահաս տարիքից և շատ վաղ ստիպված է եղել դիմահարդարման օգնությանը դիմել: Նա ամաչում էր իր արտաքինից և ստիպված էր կիլոգրամներով կոսմետիկա օգտագործել՝ թերությունները կոծկելու համար:

Բայց մի օր նա հոգնեց դեմքն անընդհատ փակելուց և որոշեց չամաչել:

Նա ոչ միայն դադարեց դեմքը դիմահարդարել, այլև սկսեց հրապարակել լուսանկարներ, որոնցում պարզ երևում էին պզուկները: Նրան շատերը սկսեցին աջակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել