Երկար հարաբերություններ ունեցող մարդիկ երբեմն բողոքում են, որ իրենց միջև կորել են կիրքը և հետաքրքրությունը: Այս դեպքերում շատերը փորձում են այդ ամենը հետ բերել խանդի միջոցով: Այն իրոք ազդում է, սակայն պետք է արվի խելամիտ և անվտանգ կերպով:

Սկսեք զբաղվել ձեր արտաքինով։

Եթե նախկինում զբոսանքի գնալիս չէիք դիմահարդարվում, ապա ժամանակն է սկսել: Սկսեք մարզասրահ հաճախել, գնեք սեքսուալ ներքնազգեստ, կրեք այն, եթե անգամ սիրելիի հետ չեք:

Զբոսնեք արական սեռի ներկայացուցիչ ընկերների հետ։

Եթ ձեր տղամարդը գնում է հանդիպումների ընկերների հետ, դուք ևս մի զրկեք ձեզ դրանից:

Կենսուրախ և բարձր տրամադրությամբ եղեք: Եթե նա հարցնում է՝ ինչպես եք առանց իրեն, պատասխանեք, որ կարոտում եք, բայց լավ եք: Դուք սիրում եք նրան, բայց ունեք ձեր կյանքը, որը ևս շատ հաճելի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել