Սիրելը լավ բան է, բայց ավելի լավ է, երբ այն փոխադարձ է: Շատ կանայք հանուն տղամարդու պատրաստ են մեծ զոհաբերությունների, սակայն հարաբերությունների համար կորցնել սեփական դեմքը չարժե:

Իրոք ուժեղ կինը երբեք տղամարդու համար այս բաները չի անի:

Երբեք նա չի զոհաբերի իր երազանքներն ու նպատակները հանուն տղամարդու: Սիրող մարդը ձեզ միշտ կաջակցի յուրաքանչյուր քայլում:

Նա երբեք չի հետաձգի արդեն հաստատված պլանները: Պայմանավորվածությունները, հանդիպումները, որոնք արդեն նշանակված են, չպետք է չեղյալ լինեն տղամարդու պատճառով:

Տղամարդիկ կան, որոնք փորձում են փոխել իրենց կնոջը և ոչ միայն արտաքինից, այլև՝ բնավորությամբ: Այդ դեպքում ինչո՞ւ է տղամարդն ընտրել այդ կնոջը: Փոփոխությունները պետք է լինեն օգտի համար, այլ ոչ թե տղամարդու շահերի կամ քմահաճույքների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել