Bravo.am-ը գրում է.

Մերի Ներսիսյանը տեւական դադարից հետո կրկին եթեր է վերադարձել: Առաջին ալիքի «Առավոտ լուսո» ծրագրի տաղավարից հաղորդավարուհին Մամիկոն Սիմոնյանի հետ բարի լույս է մաղթում հեռուստադիտողներին: 

«2018 թվականն ինձ համար հիանալի սկսվեց. 2017-ի վերջում առաջարկ ստացա վարել «Առավոտ լուսո» հաղորդումը: Սիրով ընդունեցի, քանի որ 4 ամիս չէի առնչվել հեռուստատեսության հետ: Դա ինձ համար մի փոքր բարդ, բայց եւ շատ կարեւոր դադար էր, քանի որ այդ ընթացքում ծնվեց իմ 3-րդ երեխան: Ռոբն ընդամենը 2 ամսական է, Սառան` մեկուկես տարեկան: Ես ունեմ օգնողներ, կարողանում եմ ճիշտ տնօրինել ժամանակս, ու ամեն բան հիանալի է»,-BRAVO.am-ին ասել է նա եւ հավելել, որ 12 տարվա կերիերան պարզապես թույլ չի տալիս թեկուզ մի քանի ամիս հեռու ապրել հեռուստատեսությունից. այն իր համար երկրորդ տուն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել