Asekose.am-ը գրում է.

Բրիտանական Wiwibloggs կայքը, որն աշխարհի ամենաշատ այցելություններ ունեցող բլոգն է և հիմնականում կենտրոնանում է եվրատեսիլյան անցուդարձի վրաանդրադարձ է կատարել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան մասնակիցներին:

Բլոգը հակիրճ ներկայացրել է 20 մասնակիցներին և փաստել՝ Լիսաբոն մեկնելու ամենամեծ շանսերը այս պահին ունի Կամիլ Բլոգը՝ նույն ինքը Արսեն Գրիգորյանը: Վերջինս պատմել է, որ իր երգը լինելու է իսպաներենով և հույս է հայտնել, որ իսպանիայից կստանա 12 միավոր: Նա արդեն իսկ «նախազգուշացրել» է մյուս մասնակիցներին, որ ընտրական փուլին մասնակցում է միայն ու միայն հաղթելու նպատակով:

«Մենք սիրահարվել ենք Կամիլին, մենք չենք համբերում, թե երբ ենք տեսնելու նրան Եվրատեսիլում: Նա համարձակ ընտրություն կլինի Հայաստանի կողմից»,- նշել է բլոգը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել