Tert.amLife-ը գրում է.
Դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է 60-ամյակը։ Tert.am Life-ի հետ զրույցում նա ասաց, որ սովորաբար տարեդարձի օրը փախչում է աղմկոտ միջոցառումներից, փորձում է միայնակ լինել, սակայն այսօր փոքրիկ հավաքույթ կունենան ամենամտերիմ մարդկանց հետ։ Առայժմ նա չգիտի` ինչ–որ տեղ կգնան, թե տանը կհավաքվեն։
 
Հրատն Թոխատյանն օրը սկսել է բարձր տրամադրությամբ, սակայն այն իր համար ազատ օր չէ, քանի որ վաղ առավոտից զբաղվում է ամենօրյա գործերով։ Այս տարվա առանձնահատուկ շնորհավորանքը դերասանը ստացել է թոռնիկից։ 2 ամյա փոքրիկը պապիկին շնորհավորել է ջերմ համբույրով։
 
Դերասանն իրենց տան միակ հոբելյարը չէ այսօր։ Նրա  ամենատպավորիչ տարեդարձը, թերևս, 1992–ին է եղել, երբ իր 34–ամյակի օրը լույս աշխարհ է եկել որդին` Հայկը։ Հրանտ Թոխատյանը նշեց, որ իր որդու և իր ծննդյան օրերի համընկնում հաճելի պատահականություն էր։ «Դա աշխարհի ամենամեծ ու ամենալավ նվերն է եղել իմ տարեդարձին»,– ընդգծեց նա։
 
 
Կյանքի 60 տարիների ընթացքում դերասանը ունեցել է և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ։ «Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումներն իմ երեխաներն են, իմ ընկերներն ու աշխատանքս։ Բնականաբար, ունեցել եմ նաև բացթողումներ, սակայն դրանց մասին այսօր չէի ցանկանա խոսել»,– նշեց դերասանը, որը երբեք չի դադարում երազել։ Ասում է` առանց երազանքների չի կարելի ապրել։
 
«Բոլոր երազանքները պետք է իրականացնել, որպեսզի ծնվեն նորերը։ Հիմա ամենամեծ երազանքս կապված է Կանազի մշակույթի տանը մանկական թատերական դպրոց բացելու հետ»,– նշեց նա։ Իր երազանքն իրականացնելու ճանապարհին դերասանը շուտով կմեկնի ԱՄՆ։ 60-ամյակի առթիվ Հրանտ Թոխատյանն ընկերների` Հարութ Փամբուկչյանի, Սերժ  Թանկյանի, «Դեմք շոուի» և այլոց մասնակցությամբ ներկայացում կունենա ԱՄՆ–ում, իսկ հասույթը կուղղի Կանազի մշակույթի տան վերակառուցմանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել