Panorama.am-ը գրում է.

Շվեյցարիայի իշխանություններն ուղղաթիռներ են գործի դրել՝ Ցերմատ լեռնադահուկային հանգստավայրից շուրջ 13 հազար զբոսաշրջիկների իջեցնելու համար: Այս մասին է Vesti.ru-ի ռեպորտաժը: Մարդիկ ձնակույտի մեջ հայտնվելու վտանգի առաջ են կանգնած: Ռոստուրիզմը Շվեյցարիայում հանգստացողներին հորդորում է ուշադիր լինել և հետևել եղանակի տեսությանը:

Շվեյցարիայի Ցերմատ հանգստավայր ժամանած զբոսաշրջիկները ձյան գերին են դարձել: Երկրորդ օրն է՝ ձյան տեղումներն այստեղ չեն դադարում: Ողջ քաղաքը ձնապատ է, մեքենաների երթևեկությունը դադարել է, երկաթուղին նույնպես չի գործում: Փրկարարները փորձում են անել հնարավորը, բայց տեխնիկան չի բավարարում, ձյունն էլ չի դադարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել