Եկեք տեսնենք, թե ինչպիսի կանանց են սիրահարվում կենդանակերպի նշանների տղամարդիկ։ Ի՞նչ որակներով պետք է օժտված լինի կինը, որ գրավի կենդանակերպի այս կամ այն նշանի տղամարդու սիրտը։

Խոյ

Այսպիսի տղամարդկանց դուր են գալիս ուժեղ ու անկախ կանայք։ Որքան շատ են կնոջ հաղթանակներն ու հաջողությունները, այդքան շատ Խոյ տղամարդը կսիրի նրան ու կցանկանա։ Նրան դուր է գալիս կնոջ ինտելեկտը։

Ցուլ

Ուրախ ու կանացի աղջիկը հաստատ կգրավի Ցուլ տղամարդու ուշադրությունը։ Կինը պետք է զարմացնի նրան, ու այդ ժամանակ ամեն բան հիանալի կլինի։

Երկվորյակ

Նրան պետք է բարձր ինտելեկտով աղջիկ, ստեղծագործ ու հումորի զգացումով։ Այն բանից հետո, երբ այս աղջկան կհաջողվի շարժել նրա հետաքրքրությունն ու շարունակել զարմացնել ու հիացնել նրան, նա այս տղամարդու համար անփոխարինելի կին կդառնա։

Խեցգետին

Նա պետք է լինի անմեղ՝ ամբողջովին նվիրված միայն նրան։ Խեցգետինն ուզում է զգալ, որ նա պաշտպանում է իր աղջկան։

Առյուծ

Նրան պետք է էֆեկտիվ, ինքնավստահ կին։ Նա պետք է ունենա գեղեցիկ դիմահարդարում, իդեալական կազմվածք, իսկ մազերը պարզապես հիանալի պետք է լինեն։ Նա նաև պետք է խելացի, զվարճալի ու փորձառու լինի։ Այ այսպիսին են Առյուծ տղամարդու պահանջները։    

Կույս

Նրանց դուր են գալիս գեղեցիկ, խելացի, բայց մի փոքր ընկած ինքնագնահատականով աղջիկները։ Այսպիսի աղջիկը տղամարդու բնավորությունը հանդուրժող պետք է լինի։ Կույս տղամարդու սիրելին նաև պետք է չափից դուրս էմոցիոնալ չլինի, որովհետև այս տղամարդիկ դա տանել չեն կարողանում։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել