«ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնա­խագահ Էդուարդ Շարմազա­նովն ասում է, որ մինչև 2022 թվականը ՀՀԿ-ն հաստատ ընդդիմություն չի դառնա: ՀՀԿ-ն 2017 թվականի ապրիլի 2-ին դարձել է խորհրդարանական իշխող մեծամասնություն կամ, այսպես ասած, կայուն մեծա­մասնություն: Ավելի շուտ, ՀՀԿ-ն վերարտադրվել է այդ կարգավիճակում: Սակայն ապրիլի 2-ից հետո իրավիճակը բոլո­րովին այլ է կառավարման մո­դելի փոփոխության պատճա­ռով, որը լիարժեք ուժի մեջ կմտնի 2018-ի ապրիլից հետո: Մինչ այդ, ամբողջ թափով ծավալվում են ինտրիգները վարչապետի, կառավարու­թյան առանցքային պաշտոն­ների, նախագահի թեկնածության շուրջ, որն այլևս լինելու է ավելի շատ խորհրդարանի ձեռքի գործիք: Ահա այդ իրա­վիճակում ՀՀԿ-ն իսկապես չու­նի մինչև 2022 թվականն ընդ­դիմություն լինելու վտանգ: Եվ ոչ այն պատճառով, որ միայն խորհրդարանական նոր ընտրությամբ է հնարավոր որոշել նոր իշխանությունը, իսկ մինչ այդ չկա խորհրդարանի լու­ծարման գործնական հավա­նականություն և արտահերթ ընտրության հեռանկար: Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի կարող դառ­նալ ընդդիմություն, որովհետև Հայաստանում չկա ընդդի­մություն լինելու ամենակարևոր պայմանը՝ իշխանությունը: Բանն այն է, որ իշխանության առկայությունը միայն կարող է կանխորոշել ընդդիմության առկայությունը:
 
Իսկ ո՞վ է Հայաստանում իշ­խանությունը: ՀՀԿ-ն մեծա­մասնությունն է, բայց ներկա­յիս վիճակում մեծամասնու­թյունն ու իշխանությունը լիո­վին տարբեր հասկացություն­ներ են ըստ էության: Իշխանու­թյունն ո՞վ է: Հայաստանում իշ­խանություն, խոշոր հաշվով, չկա, այլապես կլիներ որոշա­կիություն 2018-ի ապրիլի հար­ցում: Իշխանության բացակա­յությունը, այլ կերպ ասած, իրավիճակի քիչ թե շատ երկա­րաժամկետ կառավարելիու­թյան և պլանավորման կարո­ղության բացակայությունն է, որ թույլ չի տալիս որոշակիացնել միջնաժամկետ պլանները և, քիչ թե շատ հստակ խոսել ընդամենը երեք ամիս հետո սպասվելիք իրավիճակի կամ քայլերի մասին:
 
Իշխանություն և իրավիճակի կառավարելի­ություն ամենևին չի նշանա­կում միայն ընթացիկ կառա­վարում, երբ, ասենք՝ ֆինանս­ների նախարարը կարող է նախագահին ներկայացնել 2017- ի ֆինանսական տարվա ար­դյունքը և 2018-ի ֆինանսա­կան քաղաքականությունը, որովհետև դրա կողքին նաև կա վիճակ, երբ երկրի վարչապետը հայտարարում է 8-օրյա տոնական ռեժիմի անթույ­լատրելի շռայլություն լինելու մասին, սակայն ութ տոնական օրերից հետո առաջին աշխա­տանքային օրը հանկարծ հայ­տարարվում է նրա արձակուրդ մեկնելու մասին:
 
Ի վերջո, եթե պարզ չէ, թե ըն­դամենը երեք-չորս ամիս անց ովքեր են լինելու իշխանության առաջին դեմքերը, այն էլ, երբ ընտրությունը անցյալում է և հստակ է իբրև թե իշխող մե­ծամասնությունը, դա նշանա­կում է, որ պարզ չէ, թե ով է լի­նելու իշխանությունը: Եվ եթե պարզ չէ, թե ով կամ ինչ տես­քով է լինելու իշխանությունն ընդամենը երեք-չորս ամիս անց, ուրեմն պարզ չէ, թե ով է իշխանությունն այժմ: Սակայն խնդիրը միայն դա էլ չէ, այլ այն, որ անգամ 2018-ի ապրիլի նշանակումները ամենևին չեն նշանակելու իշխանության որոշակիացում, քանի որ բուն խնդիրը շատ ավելի խորն է, և Հայաստանում տեղի է ունե­նում իշխող համակարգի տրանսֆորմացիա, որը կարող է ավարտվել ոչ շուտ, քան 2022 թվականի ընտրության շեմին՝ ներիշխանական որևէ թևի առավելությամբ: Ըստ այդմ՝ լավագույն դեպքում այդ ընտ­րությունից հետո հնարավոր կլինի ասել, թե ով է ընդդիմու­թյունը Հայաստանում, կամ ՀՀԿ-ի որ մասն է ընդդիմու­թյուն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել