Տնային տնտեսուհի լինելը կամ ուղղակի տան գործերով զբաղվելը ևս բավականին դժվար աշխատանք է: Այդ հոգսերից հեշտությամբ դուրս գալուն շատ հաճախ օգնում են խորամանկությունները: Ներկայացնում ենք խոհանոցային գաղտնիքների տարբերակներ, որոնք կհեշտացնեն ձեր գործը:

Սոխ կտրտելու ժամանակ լաց լինելուց խուսափելու համար մինչ կտրտելն այն որոշ ժամանակ թողեք սառնարանում:

Ավելի էլաստիկ խմոր ստանալու համար դրան խառնեք սերուցքային կարագ:

Տոմատի բորբոսներից խուսափելու համար դրա մակերեսին մի քիչ կերակրի սոդա ավելացրեք:

Համեմունքներին ավելի ուժեղ համ տալու համար մոտ երկու րոպե տապակեք դրանք:

Թխվող հացին ավելի ախորժելի կարմրություն հաղորդելու համար վառարանի մեջ դրեք ջրով տարա:

Կտրտված մրգերի չսևանալու համար դրանց վրա ավելացրեք մի քիչ կիտրոնի հյութ:

Բազուկն ավելի արագ եփելու համար լվացեք այն, փաթաթեք կերակրի տոպրակով, դրեք ջերմակայուն տարայի մեջ, ապա 9 րոպեով՝ միկրոալիքային վառարան: Մինչ վառարան դնելը տոպրակի վրա մի քանի անցք արեք: Անջատվելուց հետո թողեք ևս 10 րոպե: Այն պատրաստ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել