Հատկապես տոներին շատերն են մնում դատարկ գրպաններով: Սակայն վերջերս մարդիկ սկսել են օգտվել տարբերակից, որը թույլ է տալիս ոչ միայն վերադարձնել գումարը, այլև՝ կրկնապատկել այն:

Քանի որ այս տարբերակն առաջին անգամ օգտագործվել է ԱՄՆ-ում, ներկայացնում ենք այն դոլարի օրինակով, սակայն այն կարող է փոխարինվել նաև դրամով:

Եթե սկսեք կիրառել սա հենց այսօրվանից, ապա մեկ տարի անց ձեզ մոտ կլինի բավականին կլորիկ գումար: Ուղղակի շաբաթվա յուրաքանչյուր օր պետք է նախորդ օրվանից 1 դոլարով ավելի պահել: Օրինակ՝ երկուշաբթի մի կողմ եք դնում 1 դոլար, երեքշաբթի՝ 2, չորեքշաբթի՝ 3: Եվ այսպես մինչև կիրակի: Ու մեկ տարի անց այդ կուտակված գումարը նպատակային կծառայի անհրաժեշտ ծախսերի համար և հատկապես տոներին ստիպված չեք լինի ջանքեր թափել՝ դատարկ գրպաններով չմնալու համար:

Սա չափազանց հեշտ և անհետաքրքիր է թվում, բայց եթե կարողանաք համառ գտնվել և հետևողաբար մի կողմ դնել ձեր փողն այս համակարգով՝ հետագայում ինքներդ շատ գոհ կմնաք, որ ժամանակին սկսել եք խնայել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել