Ամերիկյան երգիչ Ջասթին Բիբերը Instagram-ի էջում իր՝ ամբողջովին դաջվածքներով պատված մերկ իրանի նկարն է հրապարակել։ Նկարում 23-ամյա կատարողը մասնավոր ինքնաթիռում է, իսկ նրա ծնկներին Աստվածաշունչ է դրված։

Image result

«Ութ ժամվա ընթացքում լուսանկարը 5 միլիոն լայք է հավաքել և գրեթե 200 հազար մեկնաբանություն։ Դաջվածքները Բիբերի մարմնին հայտնվել են միայն երեք ամիս առաջ»,- գրում է The Sun-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Բիբերը հավատացյալ է և մշտապես եկեղեցի է հաճախում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել