Life.panorama.am-ը գրում է.
ՀՀ Վաստակավոր արտիստուհի Շուշան Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նա Սուրբ Ծնունդն անցկացրել է Արցախում` առաջնագծի զինվորների հետ:
 
Այս մասին Life.panorama.am-ը զրուցել է երգչուհու հետ, ով երբեք չի թաքցրել իր սերն  ու հոգածությունը Հայկական բանակի նկատմամբ:
«Հատկապես Ապրիլյան պատերազմից հետո ինձ համար կենսակեպ է դարձել հաճախ այցելել սահմանամերձ գոտիներում ծառայող մեր զինվորներին, նրանց հետ ժամանակ անցկացնել, հետո խնդրել նրանց հետ լուսանկարվել, որն ինձ համար մեծ պատիվ է, իսկ հետո այդ լուսանկարները դառնում են նրանց ծնողների, հարազատների եւ սիրելիների մեծ ուրախության պատճառը: Գիտեք, արդեն իսկ երկու նամակ ունեմ, որտեղ նրանց ծնողներն ու ընկերուհիները գրում են ինձ, շնորհակալություն հայտնում այդ լուսանկարների համար, որովհետեւ այդ միջոցով փորձում են իրենց կարոտը փարատել: Այդ խոսքերը, օրհնանքներն ինձ համար մի ամբողջ հավերժություն են, դրանից թանկ բան չկա»,- պատմեց Շ. Պետրոսյանն ու շարունակեց.
 
«Ամեն անգամ նման բան նախաձեռնելիս` ընկերներիս հայտնում եմ, նրանք էլ ցանկության դեպքում միանում են ինձ, ընդ որում, օգնության համար հստակ գումար կամ միջոց չի առանձնացվում, ով, որքան կարողանում ու ուզում է, օգնում է: Ի դեպ` դիտմամբ ամեն ինչ լուսանկարում եմ, որպեսզի արված գործի թափանցիկությունը տեսանելի լինի: Ես աշխատում եմ մաքուր, ազնիվ եւ յուրաքանչյուր պատ անգամ գլխով ջարդելու պատրաստակամությամբ առաջ եմ շարժվում: Այսինքն, որեւէ մեկը չի կարող կասկածել արածս գործի անկեղծությանը: Մենք հիմնականում մրգեր, քաղցրավենիք, եւ մեր հրաշալի ավանդույթի համաձայն` մուրաբաներ ենք տանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել