Երգչուհի Լեդի Գագան Twitter-ում իր երկրպագուների հետ կիսվել է հիասքանչ լուսանկարով։ Նա բնության ֆոնին բիկինիով ցուցադրել է կազմվածքն ու դաջվածքները։

«Շնորհավոր Ամանոր։ Երջանություն, առողջություն, սեր։ Եվ հիանալի անմոռանալի բնության, կյանքի պարզություն»,- կից մեկնաբանությունում գրել է երգչուհին։

Գագան լուսանկարվել է առանց դիմահարդարման։ Ինչպես հայտնում են ներքին աղբյուրները, այժմ երգչուհու բոլոր մտքերը զբաղված են սիրեցյալով՝ 49-ամյա Քրիստիան Կարինոյով։ Աղբյուրների խոսքով՝ երգչուհին երազում է ամռանն ամուսնանալու մասին, իսկ դրա անցկացման իդեալական վայր է տեսնում Հեմփթոնսը։ Զույգը միասին է արդեն մոտ 1 տարի։

Image result

2017 թվականին Գագան չեղարկել էր հյուրախաղերը Եվրոպայում։ Աստղը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝ ֆիբրոմիալգիայով (քրոնիկ մկանակմախքային ցավ)։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել