Անգլիացի խոհարար և մեդիաաստղ Ջեյմի Օլիվերը կոչ է անում արգելել էներգետիկ ըմպելիքների վաճառքը 16 տարին չլրացած անձանց: Եվրոպական հետազոտողների տվյալների համաձայն՝ դեռահասների երկու երրորդը, որոնց տարիքը որոշ դեպքերում չի հասնում 10 տարեկանի, ամեն օր էներգետիկ ըմպելիքներ են օգտագործում:

Որոշ դեպքերում խմելուց արդեն 20 րոպե հետո դեռահասների մոտ սրտի աշխատանքի վատթարացում է նկատվել, իսկ 35 րոպե հետո առողջ մարդկանց 80%-ի մոտ բարձրացել է զարկերակային ճնշումը:

9-14 տարեկան երեխաները էներգետիկ ըմպելիքների օգտագործումից հետո ալկոհոլային կամ թմրանյութային արբեցածության նշաններ են ցուցաբերել՝ ուշադրության պակաս, խոսքի խանգարումներ, հիպերակտիվություն, վեստիբուլյար ապարատի մասնակի խանգարում և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել