Asekose.am-ը գրում է.

Դերասանուհի Նառա Դիլանյանը, ինչ խոսք, միշտ էլ տարբերվել է իր ոճով: Չեմ կարող նշել, որ նրա ոճի երկրպագուն եմ, սակայն այն, ինչ նա արեց այս անգամ, կարծում եմ, որ երևակայության բոլոր սահմաններից դուրս էր: 

Հետևելով Նառայի էջին` ուշադրությունս գրավեց ամանորյա լուսանկարը, որում մոտ 40 տարեկան դերասանուհին Միկի Մաուսի պատկերով հագուստով է, իսկ կողքին Միկի և Մինի Մաուս խաղալիքներ են: Սակայն դերասանուհին ինքն իր երևակայությունը կարողացել է  գերազանցել մյուս լուսանկարում, որում նրան միացել էր ամուսինը, ով հիշեցնեմ, որ, թերևս արդեն 40 անց տղամարդ է:  

Վերջինս սպորտային հանդերձանքով է, հավանաբար, Նառան նրան չի կարողացել համոզել Միկի Մաուսի շորեր հագնել: Թերևս Նառային հաջողվել էր միայն տոնածառն այդ ձևով զարդարել, Միկի և Մինի Մաուս խաղալիքներ գնել, սակայն ամենակարևորը, որ Նառան հոգացել էր նաև այն  մասին, թե ինչպես պետք է զանգահարեր Ձմեռ պապիկին: Դերասանուհին նույնիսկ Միկի Մաուս հեռախոս է գնել, իսկ լուսանկարին կից գրել. «Ես  ունեմ Ձմեռ պապիկի համարը»:

Ես, իհարկե, ընդունում եմ, որ լավ բան է, երբ մարդ չի կորցնում իր մեջ  մանկությունը, սակայն շատ վատ է, որ կորցնում է սթափ դատելու  և իրականությունը զգալու  ունակությունը:

Նառա, մի՞թե մոտ 40 տարեկանում օրինաչափ է այս կերպարով հանդես գալը, կարծում եմ, որ խաղալիքներից հրաժարվելու և նման «թիթիզ», պարզունակ լուսանկարներ անելը վերջ տալու ժամանակն է: Այս հագուստը, խաղալիքները, նույնիսկ Միկի Մաուս մատնահարդարումը, մեղմ ասած` միայն դեռահասի դեպքում կարող են օրինաչափ և ոչ ծիծաղելի լինել:   

Фото Nara Dilanyan.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել