Tert.am-ը գրում է.

2018 թվականի կարևորագույն իրադարձությունը երկրի քաղաքական համակարգի փոփոխությունն է լինելու: Լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ նշելով, որ այս տարի ականատեսը կլինենք լիովին խորհրդարանական կառավարմանն անցնելուն: 

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ կարևոր է համակարգը, ոչ թե անձերը, ուստի ամենևին էլ նշանակություն չունի, թե ապրիլին ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը: 

«Մենք ունենալու ենք մի համակարգ, որը տարբերվում է ներկայիս համակարգից, չնայած հիմա էլ նույն ՀՀԿ-ն է մեծամասնություն, և որոշում ընդունողը՝ ՀՀԿ-ն է: Լինելու է մի համակարգ, երբ մարդկանց «գնելու են», մի բան զիջելու են, որոշումները քննարկվելու են բուռն»,- ասաց քաղաքագետը: 

Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ 2018թ.-ը կարևոր տարի կլինի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում, որովհետև այս ամիս տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:  

«Հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական տեղաշարժ չի լինի: Ես սա կարող եմ վստահ ասել, 100 տոկոսով չէ, բայց 99 տոկոսով առաջընթաց չի գրանցվի: Պատերազմ էլ չի լինի: Պատերազմի մասին խոսակցությունները փուչիկ են: Լայնամասշտաբ պատերազմ չի լինի: Իսկ թե ի՞նչ ծավալի էսկալացիա կլինի ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում, ինչ տեսքով, դժվար է ասել, դա կախված է գերտերությունների և մեր աշխատանքից, Ադրբեջանի ներքին դրությունից: Սա չի նշանակում, որ կրակոցները ընդհանրապես կդադարեն: Բացառել, որ էսկալացիա չի լինի, ես չեմ կարող»,- նշեց Ալ. Իսկանդարյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել