Նկարը՝ «Ես Yes!» ամսագրի

«Shat lavna Lilit jan, ushadrutyun chdarcnes char mardkanc gracnerin, Vahramin el bravo vor misht qo koxqina u lav ergera grum,,,,isk es dislike anoxnerin el menak karam asem, vor naxandzum en qeeeeez!!!»
 

Ահա այս մեկնաբանությունն էր գրված Youtube-ում Լիլիթ Հովհաննիսյանի նոր գլուխգործոցի տակ: Գիտեմ, որ բավականին ծեծված թեմա է, բայց չէի դիմանա, եթե մի երկու «գովեստի» խոսք չասեի այս երգի ու տեսահոլովակի վերաբերյալ: Չգիտես ինչու մեր արվեստագետներին չէր բավարարել արդի հայոց լեզուն պղծելը իրենց ադրբեջանամետ երգերով, մի բան էլ երգի որոշ բառեր վերցրել են արևմտահայերենից, օրինակ՝ դուն, կուգաս, կուլաս և այլն: Երգի մեջ պարզ նկատվում են մուղամական, պորտապարական ելևէջները: Ինչը զարմանալի չէ, քանի որ երգի հեղինակը մեր բոլորի «սիրելի-ազերի» Վահրամ Պետրոսյանն է, որը էս վերջերս, ոնցվոր ավելի կատաղած հանրության մեղադրանքներից՝ էլ ավէլի է մոտենում մեր թշնամիների սովորույթներին՝ ուրախացնելով ազերիներին ու թուրքերին, և հիասթափեցնելով մեզ՝ հայերիս: Տեսահոլովակի մեջ պարում են պարեր, բնականաբար երգը ստեղծողի ճաշակով: Դե կարծեմ ի՞նքն էր չէ ասում «հայ աղջիկների էության մեջ կա պորտապար պարելը»: Ապա նայեք ոնց են իրենց «ժխշումմմմմմ»: Տեսնես Կոմիտասը չէ՞ր փոշմանի իր ասածի համար՝ այս ամենը տեսնելով: «Պարն արտահայտում է յուրաքանչյուր մի ազգի բնորոշ գծերը` մանավանդ բարքն ու քաղաքակրթության աստիճանը»: Մի՞թե սա է հայկական պարը, մի՞թե այս պարով պիտի հայ երգչուհին ներկայանա հանրությանը: Նույնն է որ, ասենք, արաբ երգչուհին իր տեսահոլովակի մեջ պարի հայկական: Ես չեմ պնդում, որ յուրաքանչյուր երգի ու տեսահոլովակի մեջ թնդան զուռնան ու դհոլը ու պարեն Յարխուշտա: Ո՛չ: Բայց նաև չեմ ուզում ավելորդ հաճույք պատճառել մեր թշնամիներին, որ նրանք ավելորդ անգամ առիթ չունենան ասելու, թե հայերը մշակույթ չունեն: Մենք ունենք մշակույթ, յուրաքանչյուր ազգ կերազեր մեզ պես հարուտ ու քաղաքակիրթ մշակույթ ունենալ: Բայց ո՞ւմ է պետք, եթե դա այսօր չի գնահատվում: Եթե այսօր մեր ամենահայտնի «աստղին» դուր է գալիս ադրբեջանական, ոչ թե հայկական երաժշտությունը: Իսկ ամենացավալին, որ կան երիտասարդներ, որոնք այս կապիկությունը համարում են հրաշալի երգ, որոնք գաղափար չունեն ազգային արժեքների մասին, ու բողոքողներին էլ անվանում են նախանձներ: Մեղա քեզ Հայաստան:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել