«Տարեսկզբից նոր թափ ստացած ապրանքային գնաճը Հայաստանում այն մոտ յոթ տոկոս տնտեսական աճի գինն է, որ կվճարեն քաղաքացիները 2017 թվականի համար: Չափազանցություն կլինի պնդել, որ գնաճն է միայն ապահովել այդ ցուցանիշը, բայց գնաճը, որ սկսվել է նախորդ տարվա վերջին եռամսյակում և շարունակվում ու նոր թափ է ստանում այժմ, դրանում անկասկած ունի մեծ դերակատարում: Եվ ոչ միայն դրանում, այլ նաև բյուջետային հավաքագրումների, այսպես ասած, գերակատարումներում: Նաև դրա շնորհիվ, նախորդ տարեվերջին արձանագրելով 3․2 տոկոս տնտեսական աճի թիրախավորում, կառավարությունը ներկայումս գլուխը բարձր հայտարարում է մոտ 7 տոկոս աճ ապահովելու իրատեսական հնարավորության մասին:
 
Տարվա տնտեսական ցուցանիշը դեռ չի ամփոփվել, սակայն, եթե ընդհուպ Սերժ Սարգսյանի մակարդակով է հայտարարվում, որ աճը կլինի 6 տոկոսից ավելի, ուրեմն կառավարությունը վստահ է, որ ցուցանիշը ապահովված է: Իսկ 7 տոկոսը Հայաստանի համար համարվում է այն մոգական ցուցանիշը, որ սահմանել է Սերժ Սարգսյանը դեռևս 2013-ի վերջին: Ստացվում է, որ, եթե Կարեն Կարապետյանն ապահովում է մոգական ցուցանիշը կամ մոտենում դրան, ուրեմն երաշխավորում է իր տեղն ու դիրքը 2018-ին: Գուցե այդպես է, իսկ գուցե նաև տեղի ու դիրքի համար աշխատելու և վճռորոշ ազդեցություն ունենալու են բոլորովին այլ գործոններ, բայց, այսպես թե այնպես, թերևս որոշակի մոլորություն է 7 տոկոսը դիտարկել իբրև չափորոշիչ կամ նշաձող»,-գրում է թերթը։
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել