«Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը՝ «ԵԺԿ»-ն, հեր­թական՝ երրորդ անգամ է մեր­ժում «Հայկական վերածնունդ» կուսակցության ղեկավարու­թյան դիմումը, որով Բաղդա­սարյանի ղեկավարած կուսակ­ցությունը խնդրում է «ԵԺԿ»-ի համաձայնությունը անդամակ­ցելու այդ կառույցին: «ԵԺԿ» նա­խագահ ժոզեֆ Դոլի անունից «Հայկական վերածննդին» ու­ղարկված պատասխանում հայտնվում է, որ «ԵԺԿ»-ն Հայաս­տանի կուսակցական և քաղա­քական կյանքում չի տեսնում «Հայկական վերածննդի» կող­մից դրսևորվող այնպիսի ակ­տիվություն, որը թույլ կտա բավարարել «ՀՎԿ»-ի՝ «ԵԺԿ»-ին ան­դամակցելու հայտը: Ըստ «ՀՎԿ» մեր աղբյուրի՝ «ԵԺԿ» ուղարկված դիմումը եղել է բավական սրտաճմլիկ ու սենտիմենտալ: Բացի այն, որ դիմումում հեր­թական անգամ հիշատակվել է այն փաստը, որ «ՀՎԿ»-ն նույն «Օրինաց երկիր» կուսակցու­թյունն է, նոր դիմումում հիշա­տակում է եղել նաև «ԵԺԿ» նախ­կին նախագահ՝ հանգուցյալ Վիլֆրիդ Մարթենսին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել